Գերմանական Vogue ամսագրի Instagram-ում հրապարակված լուսանկարի տակ գրված մեկնաբանությունների պատճառով սկանդալ է առաջացել, գրում է Spletnik.ru-ն: Լուսանկարում Քենդալ Ջեները Նյու Յորքի Նորաձևության շաբաթի շրջանակներում կազմակերպված Դոնա Կարանի ցուցադրության ետնաբեմում է:
Լուսանկարի տակ մոդելներ Բինքս Ուոթոնը և Լեքսի Բոլինգը ծաղրել են իրենց գոծընկերուհու արտաքին տեսքը:
Շուտով երկու մոդելներն էլ հեռացրել են իրենց մեկնաբանությունները: Սակայն, Քենդալի երկրպագուները հասցրել են մեղադրանքներով հարձակվել նրանց վրա՝ հայտարարելով, որ երկուսն էլ նախանձում են Ջեներին:
Նորաձևության շաբաթը Քենդալի համար իրականում շատ հաջող է անցել, ոչ մի ցուցադրություն առանց նրա մասնակցության չի անցկացվել:
Հիշեցնենք, որ մամուլում անընդհատ շրջանառվում են Ջեների և իր գործընկեր-մոդելների թշնամական հարաբերությունների մասին լուրերը:











































