ԱՄՆ արևելյան շրջաններում անոմալ ցուրտ է գրանցվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Միջին ատլանտյան նահանգներում օդի ջերմաստիճանը նվազել է 10-20 աստիճան Ցելսիուսով, որը ցածր է փետրվարյան նորմայից:
Չիկագոյում փակ են դպրոցները, ցրտի պատճառով նաև խափանվել է գնացքների շարժը երկրի հյուսիս-արևելքում: Որոշ նահանգներում ջերմաստիճանային բացասական ռեկորդ է սահմանվել:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ մոտ ժամանակներս ցուրտը կարող է սաստկանալ Կանադայի կողմից սառը հոսանքների մոտենալու պատճառով:
Արտակարգ ցուրտ եղանակ է նաև Կանադայի Օնթարիո և Մանիթոբա նահանգներում:







































