«Դրա մասին հարցրեք Լևոն Տեր-Պետրոսյանին, թե ինչու ՀՅԴ-ից որևէ ներկայացուցչի անուն ներգրավված չէ, բայց իմ տեղեկություններով՝ մի անուն կա՝ Ուրֆալյան. նա Դաշնակցության անդամ է»,- ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահին ուղղված նամակում ՀՅԴ-ից անունների բացակայության մասին հարցին:
Դիտարկմանը, որ իշխանությունը ամեն անգամ կարողանում է չեզոքացնել ընդդիմությանը, պատգամավորը պատասխանեց, որ ընդդիմությունը պետք է լինի իշխանության հակակշիռ:
«Ես վստահ եմ, որ կլինի շատ հուժկու հանրահավաք»,- ասաց Ջհանգիրյանը մարտի 1-ին նախատեսվող հանրահավաքի մասին:









































