Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը Ռուսաստանը համեմատել է ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման հետ, գրում է The Times-ը: Նրա խոսքով՝ Մոսկվան Եվրոպայի համար նույնպիսի վտանգ է ներկայացնում, ինչպես ԴԱԻՇ-ը:
Բացի դրանից՝ Ֆելոնն ասել է, որ Կրեմլը վտանգ է Բալթյան երկրների՝ Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի համար: Թերթն ընդգծում է, որ Ֆելոնն ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր բրիտանացի բոլոր բարձրաստիճան նախարարներից ամենակոշտ բառապաշարն է օգտագործել Ռուսաստանի վերաբերյալ:
Ֆելոնը նաև հայտնել է, որ Բրիտանիան զինվորական անձնակազմ կուղարկի Արևելյան եվրոպայում ՆԱՏՕ-ի 8 նոր կամ բարելավված հրամանատարական կետեր դաշինքի պաշտպանությունն ուժեղացնելու համար: «Ինձ անհանգստացնում է (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը: Ինձ անհանգստացնում է նրա ճնշումը Բալթիկայի վրա, այն, թե նա ինչպես է փորձում ՆԱՏՕ-ին»,- ասել է Ֆելոնը:
Բացի դրանից՝ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ խոսքը նոր «սառը պատերազմի» մասին չէ, քանի որ պատերազմն արդեն «բավական տաք է»:










































