Ընդդիմադիր կուսակցությունները փորձում են Թուրքիան ներքաշել քաոսի մեջ: Այս մասին Sabah թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Նրա խոսքով՝ ընդդիմադիր Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը կապ ունի Ֆեթուլահ Գյուլենի (ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ հասարակական գործիչ) շարժման հետ:
Դավութօղլուն նաև չի բացաել, որ ընդդիմությունը կարող է երկրում պրովոկացիայի փորձեր ձեռնարկել խորհրդարանական ընտրությունների նախօրեին, որոնք Թուրքիայում տեղի կունենան ընթացիկ տարվա հունիսին:










































