Tuesday, 30 06 2026
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ

ԱՄՆ-ը վճռական լինելու դեպքում կարող է հաղթել Պուտինին. The Boston Globe

Նա մեկ տարի առաջ ներխուժեց Ղրիմ և առանց ամոթի պաշտոնապես անեքսիայի ենթարկեց այն. ագրեսիայի ապօրինի գործողություն, որի նմանը Եվրոպայում չէին տեսել  սկսած Երկրորդ աշխարհամարտից: Նա հազարավոր ռուս զինվորներ է ուղարկել սահմանից այն կողմ, որպեսզի Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի հավասարակշռությունը շրջեն հօգուտ մոսկվամետ անջատողականների, ապա հրաժարվեց իր սխալն ընդունելուց, ինչն հիշեցնում է ստալինյան օրերի Մեծ Կեղծիքը:

Նա ապստամբերին բարդ զենքեր է տվել, հուլիսին օդում կործանել է մալայզիական օդանավը, և ոչնչացնում է ուկրաինական գյուղերն ու քաղաքները:

Նա սեպտեմբերին մեծ շուքով կազմակերպեց զինադադարի համաձայնագիրը, ապա խախտեց նրա յուրաքանչյուր կետը: Նա համոզել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ևս մի զինադադարի պայմանագիր կնքել, որին, սակայն, արդեն իսկ անհաջողություն է սպառնում: Այն ամենից հետո, ինչ նա արել է գաղտնի և բացահայտ՝ Ուկրաինային անկախությունը խաթարելու համար, ինչո՞ւ պետք է Մերկելն ու Օլանդը հավատան Պուտինին:

Պուտինի մտադրությունները պարզ են: Նա ուզում է գերակշռող դիրք ունենալ Ռուսաստանից հարավ և արևմուտք ընկած նախկին Խորհրդային պետություններում, որպեսզի բուֆերային գոտի ստեղծի, որն իր ավտորիտար ռեժիմը  կմեկուսացնի վտանգավոր ազդեցություններից, որոնք կարող են ի վերջո հանգեցնել դրա ոչնչացմանը՝ անկախություն, ազատ շուկա, դեմոկրատական կառավարություններ:

Դա է պատճառը, որ նա իր գնորդ պետություններին, ինչպիսիք են Հայաստանն ու Բելոռուսը, վախեցրել է, որպեսզի վերջիններս Եվրոպական Միության հետ  սերտ մերձեցումից զերծ մնան: Դա է պատճառը, որ նա օժանդակում է Մոլդովայում Մերձդնեստրյան տարածքային բաժանումը, նույն պատճառով 2008 թվականին նա ներխուժել էր Վրաստան՝ օժանդակելու համար Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ինքնավարության  ձևական պահանջներին:

Նմանապես,  այժմ նա ցանկանում է բաժանել և ապակայունացնել Ուկրաինան,ստեղծել մի նոր սառեցված հակամարտություն, ինչի արդյունքում Կիևի թուլացած և վարկաբեկված կառավարությւոնը այլևս չի կարող հաջողության հասնել Ռուսաստանի ուղեծրից դուրս:

Որպես պատասխան՝ նախագահ Օբաման և Մերկելը իմաստուն որոշում են կայացրել: Նրանք չեն պայքարի Ռուսաստանի հետ Ուկրաինայի ապագայի համար: Նրանք ճգնաժամի ընթացքում Պուտինից երկու քայլ հետ են եղել: 2014 թվականին նրանք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են կիրառել, որոնք, սակայն, բավական չեն Ռուսաստանի առաջնորդին շեղելու համար: Եթե այժմ պարզ դառնա, որ Պուտինն ու անջատողական զորքերը խախտում են վերջին զինադադարի պայմանները, կարիք կառաջանա ավելի լուրջ և համարժեք  արևմտյան պատասխանի:

Օբաման չի ուզում վերջնականապես խզել հարաբերությունները Ռուսաստանի կառավարության հետ, որը վճռական դեր ունի Իրանի միջուկային բանակցություններում: Սակայն եթե մենք ոչինչ չանենք, Պուտինը մեծ արդյունավետությամբ  կվերաձևի Եվրոպայի քարտեզը մի ուղիով, որը, կարծում էինք, ընդմիշտ անհետացել է Սառը պատերազմի ավարտի հետ:

Մերկելն ու Օբաման չեն կարող թույլ տալ, որ դա պատահի: Եթե մենք վճռական հանդես չգանք նրա վերջին նվաճողական գործողությունների դեմ, նա կշարունակի գերակշռել Ուկրաինայում և միգուցե որոշի ոտնձգություններ անել իր հարավային սահմանի մոտ՝  ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Էստոնիայի և Լատվիայի նկատմամբ: Այդ իսկ պատճառով Օբաման և Մերկելը պետք է սահմանեն ավելի հզոր ֆինանսական պատժամիջոցներ, որոնք, համակցվելով նավթի ցածր գներին, կխորացնեն Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը:

Նրանք պետք է կտրուկ ավելացնեն Կիևի միջազգային տնտեսական աջակցությունը: Օբաման նաև պետք է ավելացնի ուկրաինական կառավարության զինական կարողությունը հզոր պաշտպանողական զենքերի մատակարարման միջոցով: Դա կստիպի, որ Պուտինի համար գինն ավելանա, ով հարգում է միայն իշխանությունը: Դա նաև ուկրաինական կառավարությանը հնարավորություն կտա պայքարի ընթացքում ապստամբական բանակի հարձակումներից պաշտպանել իր քաղաքներն ու ավանները:

ԱՄՆ-ը խոչընդոտել է Եվրոպայում իշխանության համար Ռուսաստանի դեմ սերունդների մեկ այլ  պայքար: Ի վերջո մենք հաղթել ենք Սառը պատերազմը, քանի որ Ամերիկայի հզոր նախագահները՝ Թրումենից մինչև Քենեդի և Ռեյգան, չեն վախեցել ավտորիտար ագրեսիայի դեմ հանդես գալուց: Եթե մենք համբերատար ենք, ուժեղ, անզիջում, կհաղթենք նաև այս պայքարում մեր հզոր, դեմոկրատական արժեքների, մեր ավելի զարգացած տնտեսության պատճառով, ինչպես նաև ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների ուժով՝ ընդդեմ Պուտինի  ճնշող, անպատկառ և անհոգի ռեժիմի:

 

Թարգմանությունը՝ interpress.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում