Ղազախստանի իշխանությունները ծրագրում են մի քանի ամսվա ընթացքում ավարտել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելու բանակցությունները: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
«Ներկայումս անցկացվում են ակտիվ բանակցություններ բուսասանիտարական պահանջների և ԱՄՆ առևտրային ներկայացուցչության հետ կարգավորման կապակցությամբ: Մեր ծրագրերն են՝ ապրիլ-մայիսին վերջնականապես ավարտել համապատասխան բանակցությունները»,- ասել է ազգային տնտեսության նախարար Երբոլաթ Դոսաևը:
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հիմնական բանակցողների՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ:









































