Կենսաբանները պարզել են, որ կենդանական աշխարհում ծնողներից յուրաքանչյուրի ներդրման մեծությունը կախված է այն բանից, թե որքան օգտակար է լինելու տվյալ գործունեությունը սերնդի ծնողի ու կողակցի համար: Գիտնականների ուսումնասիրությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society B ամսագրում:
Գիտնականները պնդում են, որ կարծիքն այն մասին, թե մայրերն ավելի շատ են ժամանակ հատկացնում սերնդին հոգ տանելուն, քան հայրերը, ճիշտ չէ:
Ծնողների ավանդը իրենց զավակների դաստիարակության մեջ տարբեր է, սակայն դա չի նշանակում, թե ծնողական պարտականությունները բաժանվում են ըստ գենդերային հատկանիշների:
Գիտնականները պնդում են, որ սերնդի մասին հոգատարության նման մոդելը ապահովում է վերջինիս կենսունակությունը վայրի բնության պայմաններում:







































