ԱՄՆ արտոնագրերի և առևտրային նշանների հարցերով գերատեսչությունը Apple-ին օգտատիրոջ աչքերի մակարդակին iPhone-ն ամրացնելու համար գլխակալի արտոնագիր է տրամադրել, հայտնում է The Financial Times-ը: «Գլխին ամրացվող անլար դիսփլեյի» պատենտը նկարագրվում է որպես iPhone-ի համար հատուկ անցքով ակնոց, որը կարող է օգտագործվել մուլտիմեդիական և 3D կոնտենտի դիտման համար:
Արտոնագիրը ստացվել է այն բանց հետո, երբ կորպորացիան իր կայքում վիրտուալ իրականության ոլորտում հավելվածների մշակման գործում մասնագիտացած ինժեներների ազատ աշխատատեղերի հայտարարություններ է տեղադրել
Apple-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը:
Այդ արտոնագրի ստացումը կարող է նշանակել, որ Apple-ը քննարկում է վիրտուալ իրականության շուկա դուրս գալու հանրավորությունը դրա արագ զարգացման ֆոնին:










































