Հայտնի ֆրանսիացի դերասան, ՌԴ քաղաքացի Ժերար Դեպարդյեն Նորմանդիայում իր համար տուն է կառուցում՝ չնայած ազգագրագետների արգելքներին: Այս մասին հաղորդում է ֆրանսիական մամուլը:
Դերասանը Լա-Մանշ նեղուցի ափին 250 ք/մ տարածքի վրա փայտե տուն կառուցելու թույլտվություն է ստացել: Տեղի իշխանությունները սկզբում մերժել էին նրան, քանի որ շինարարությունը նախատեսվում էր պահպանվող տարածքում, որտեղ կիսաքանդ կառույց կա, սակայն երբ երկրոդ հայցադիմումում դերասանը նշեց, որ իր տունն ավտոտնակի միջոցով կմիանա այդ տեղամասում գտնվող տնտեսական կառույցի ավերակների հետ, քաղաքապետարանը համաձայնեց:
Խնդիրն այն է, որ ազգագրագետներն անհանգստություն են հայտնել, քանի որ բանվորներն իջեցրել են բլրի մի մասը, որպեսզի հիմք գցեն տան համար, ուստի, ըստ նրանց, կորուստը սարսափելի է: Այս մասին հայտարարել է «Թրուվիլի ընկերներ» ասոցիացիայի նախագահ Անրի Լյուկեն:
Սակայն, ինչպես հաղորդում է Voici ամսագիրը, ազգագրագետները չեն պատրաստվում Դեպարդյեի ստացած թույլտվությունը վիճարկել դատարանում:







































