ՆԱՏՕ-ն մնում է ամենանշանակալի ռազմական ուժը աշխարհում: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«ՆԱՏՕ-ն մնում է ամենակարևոր ռազմական ուժը աշխարհում»,- ասել է նա Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով 2012թ. դաշինքի հաշվետվությունը:
Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ում դաշնակից-երկրների մեծ մասը վերջին տարիներին զգալիորեն բարելավել են իրենց հնարավորությունները իրենց զորքերը պահելու համատեքստում:
Ռասմուսենը նաև զգուշացրել է, որ դաշինքի անդամ-երկրների կողմից պաշտպանական ծախսերի նվազումը այնպիսի պայմաններում, երբ արագ աճող տնտեսությամբ երկրները դրանք ավելացնում են, կարող է սպառնալիքի տակ գնել դաշինքի ռազմական պոտենցիալը և նրա քաղաքական ազդեցությունը:








































