Այսօր տեղի ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո շատերին մեկ հարց է հետաքրքրում՝ արդյոք ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն», կողմից հայտարարված փետրվարի 20-ի համաժողովրդական հանրահավաքը տեղի ունենալո՞ւ է, թե՞ ոչ: Եռյակի մաս կազմող ուժերի շատ ներկայացուցիչներ կամ անջատել են հեռախոսները և ընդհատակ անցել, կամ չեն պատասխանում հեռախոսազանգերին:
168.am-ի հետ զրույցում, սակայն, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ նշել են, որ ամենայն հավանականությամբ չի կայանա խոստացված հանրահավաքը: Եվ դա Եռյակի ներկայացուցիչները կմեկնաբանեն այն հանգամանքով, որ Երևանի քաղաքապետարանն արգելել էր այդ օրը հանրահավաք անցկացնել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































