Էպատաժային երգչուհի Լեդի Գագան շուտով կամուսնանա: Նրա սիրելին՝ Թեյլոր Քիննին, Սուրբ Վալենտինի օրը նրան առաջարկություն է արել, ու Գագան դրական պատասխան է տվել: Այս մասին նա գրել է իր Instagram-ում՝ հրապարակելով իր փեսացուի նվիրած մատանու լուսանկարը:
«Սուրբ Վալենտինի օրը նա ինձ նվիրեց իր սիրտը, ու ես ասացի՝ «այո»»,- գրել է երգչուհին սոցցանցում:
Սրտի տեսքով ադամանդը բավական անսովոր տեսք ունի ու արժե մոտ կես միլիոն դոլար: Պլատինե մատանին կշռում է 8 կարատ:
«Դա հատուկ քար է, քանի որ նման մեծ քարին սրտի տեսք տալը բավական դժվար է: Մատանու համար դա եզակի զարդ է»,- հայտնել է Hollywood Life-ին Robert Fabrikant ընկերության ոսկերիչ Շարի Ֆաբրիկանտը, որը զարդեր է պատրաստում շատ հայտնի դեմքերի համար:
Նշանադրությունը սիրահարները տոնել են Նյու Յորքի Joanne Trattoria ռեստորանում, որը պատկանում է երգչուհու ընտանիքին:
28-ամյա Գագայի ու նրա 33-ամյա ընտրյալի համար սա առաջին նշանադրությունն է:











































