ԱՄՆ Վայոմինգ նահանգի Կասպեր քաղաքի բնակչուհի Շելի Գոլեյը Սուրբ Վալենտինի օրը ծաղկեփունջ է ստացել մեկ տարի առաջ մահացած ամուսնուց՝ հաղորդում է KCWY News-ը:
Կնոջ ամուսինը՝ Ջիմ Գոլեյը, անցյալ տարվա փետրվարին ուղեղի քաղցկեղից մահացել է: Սակայն Սիրահարների տոնից երկու օր առաջ նրա այրին ծաղիկներ է ստացել: Տեսնելով, որ դրանք ամուսնուց են, Շելին կորցրել է խոսելու կարողությունը:
Կապվելով ծաղկի խանութի հետ՝ Շելին պարզել է հետևյալը. ամուսինը՝ իմանալով, որ իր օրերը հաշված են, ծաղկեվաճառին խնդրել է ամեն տարի կնոջն ուղարկել վարդերի փունջ՝ մինչև նրա կյանքի վերջը:









































