ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանել է Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանության վերաբերյալ լուրը:
«Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետևանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին:
Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին»։









































