Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի ամենաքիչը 22 քաղաքների իշխանությունները, ի հիշատակ Սանտա Մարիա քաղաքի Kiss ակումբում հրդեհի հետևանքով զոհվածների, որոշել են հրաժարվել ավանդական փետրվարյան կառնավալ անցկացնելուց,- հայտնել են տեղի ԶԼՄ-ները:
Հրդեհը բռնկվել է անցյալ կիրակի գիշերը՝ համերգի ժամանակ, որին ամենաքիչը 1,000 մարդ է մասնակցել, հիմնականում՝ տեղի համալսարանի ուսանողներ: Կիրակի զոհ է դարձել 235 մարդ, մոտ 120 հոգի տուժել է: Հիմնական վարկածով՝ հրդեհի պատճառը եղել է երաժիշտների կողմից պիրոտեխնիկական միջոցներ օգտագործելը:
Սանտա Մարիայում բոլոր տոնական միջոցառումները տեղի քաղաքապետի հրահանգով հանվել են դեպքից անմիջապես հետո, սուգը կտևի 30 օր:
Բրազիլիայում կառնավալը կանցկացվի փետրվարի 8-12-ը:









































