Բրիտանացի գիտնականները մի շարք հետազատություններ են իրականացրել և պարզել, որ Wi-Fi ազդանշանը կարող է վտանգավոր լինել երեխաների առողջության համար: Այս մասին գրում է Toneto.net-ը:
Նրանք հայտարարում են, որ ծնողները կա́մ պետք է հնարավորինս սահմանափակեն, կա́մ առհասարակ բացառեն դրա օգտագործումը:
Բանն այն է, որ փոքրիկների ուղեղի հյուսվածքներն ավելի ներծծող են, իսկ գանգի հյուսվածքն ավելի բարակ է, և նրա չափը հարաբերականորեն ավելի փոքր է:
Մասնագետները վստահ են, որ անլար համացանցը կարող է բացասական ազդեցություն ունենալ նույնիսկ այն փոքրիկի, մասնավորապես` նրա զարգացող ուղեղի վրա վրա, որը գտնվում է մոր արգանդում:








































