Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են փետրվարի 14-ի ժամը 11.00-ի դրությամբ:
Ըստ հաղորդագրության`դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դիլիջան-Բերդ ավտոճանապարհին առկա է մառախուղ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:









































