«Տոտենհեմ»-ի և Տոգոյի ազգային հավաքականի հարձակվող Էմանուել Ադեբայորը ֆրանսիացի լրագրողներին իր կարծիքն է հայտնել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի մասին, ում գլխավորությամբ որոշ ժամանակ հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ում:
«Մոուրինյոն արտասովոր մարդ է: Ես աշխատել եմ Վենգերի, Դեշամի, Մանչինիի գլխավորությամբ: Նրանք բոլորը հիանալի մասնագետներ են: Բայց Մոուրինյոյի նման անձնավորություն ես դեռ չեմ հանդիպել:
Նա կարող է օրեր շարունակ զայրանալ իր սաների վրա մարզումների ժամանակ, այնուհետև վճարել նրանց ճաշկերույթի համար: Ժոզեն կարող է ձեզ լավագույն ընկեր թվալ, սակայն եթե սխալվեք խաղադաշտում, նա պատրաստ է սպանել ձեզ խաղի ավարտից հետո»,- ֆուտբոլիստին մեջբերում են ֆրանսիական լրատվամիջոցները:







































