Թեհրանն ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային միջնորդների «Վեցնյակի» հետ բանակցությունները տապալելու փորձեր կատարելու մեջ։
«ԱՄՆ-ը փորձում է խոչընդոտներ առաջացնել Իրանի ու «Վեցնյակի» բանակցությունների կազմակերպման ու դրանց հաջող անցկացման հարցում»,- ասել է Իրանի խորհրդարանի մամլո խոսնակ Ալի Լարիջանին:
«Միացյալ Նահանգները բանակցային գործընթացին խանգարելու փոխարեն պետք է օգնեն, որ այն առաջընթաց գրանցի»,- ասել է Լարիջանին, ում խոսքերը մեջբերում են իրանական ԶԼՄ-ները:
Խորհրդարանականը նկատել է, որ միջազգային միջնորդները կոչ են արել բանակցությունները հունվարից տեղափոխել փետրվար, քանի որ չեն հասցրել պատրաստվել:
.










































