Ավստրիայում հայտնի Վիեննական օպերային պարահանդեսին ներկա է եղել ավելի քան 5000 հյուր, հայտնում է TheLocal.at-ը: Մասնավորապես, միջոցառմանը ներկա են եղել սուպերմոդել Նաոմի Քեմփբելը և դերասան Ջորջ Քլունիի նախկին ընկերուհի Էլիզաբետա Քանալիսը: Պարբերականը նշում է, որ Քանալիսն այնպիսի էնտուզիազմով է պարել, որ նրա կուրծքը դուրս է եկել Vivienne Westwood-ի զգեստի դեկոլտեից:
Վիեննայի օպերայում պարահանդեսի տոմսերն արժեն 270-20000 դոլար: Միջոցառման գլխավոր հերոսուհիները եղել են 186 նոր մասնակիցները, որոնք իրենց զուգընկերների հետ բացել են տոնը վալսով:
Ավանդաբար, նոր մասնակիցները պարահանդեսին ներկայանում են սպիտակ զգեստներով, տիարաներով և ձեռնոցներով:
Ամեն տարի Վիեննայում ավելի քան 450 պարահանդես է անցկացվում:








































