Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել 2013 թվականին շրջագայել Ասիայով:
Ինչպես տեղեկացնում է ասիական մամուլը, աշխարհի ամենահանրաճանաչ ֆուտբոլային ակումբներից մեկն Ասիա կատարած այցի ժամանակ մեկնելու է նաև Բանգլադեշ:
Կատալոնյան թիմը մի քանի օր է անցկացնելու Բանգլադեշում: «Բարսա»-ն ընկերական հանդիպում կունենա նաև Բանգլադեշի ազգային հավաքականի հետ: Սրա դիմաց իսպանական կողմը 4 միլիոն եվրո կստանա:
Ակնկալվում է, որ այցը կկատարվի օգոստոսին:







































