Ըստ կազմակերպիչների` մոտ 10 հազար ոստիկաններ են մասնակցել հինգշաբթի Հռոմում տեղի ունեցած իրավապահ մարմինների աշխատակիցների առաջին համազգային գործադուլին, հաղորդում է Adnkronos գործակալությունը:
Իտալիայի մայրաքաղաք հանրահավաքի մասնակցելու են ժամանել ոստիկաններ Լոմբարդիայից, Ապուլիից, Սիցիլիայից և Սարդինիայից: Երթը սկսվել է Հռոմի Հանրապետության հրապարակից: Ակցիայի ժամանակ ոստիկանները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի գերեզմանի մոտ հավերժական կրակի առջև` երգելով Իտալիայի հիմնը:
Կապիտոլիումի բլրի կողքով անցնելիս, որտեղ գտնվում է Հռոմի քաղաքապետարանը, ոստիկանները մեջքով են շրջվել դեպի այնտեղ տանող աստիճանը` դրանով հայտնելով իրենց անհամաձայնությունն իշխանությունների գործողությունների հետ: Բանն այն է, որ իշխանությունները որոշել են ստուգել ամանորյա գիշերը 85 տոկոս ոստիկանների աշխատանքի դուրս չգալու պատճառները և պատժել նրանց, ովքեր կեղծ բժշկի թուղթ էին ներկայացրել:
Ոստիկանները պահանջում են հարգել իրավապահ մարմինների աշխատակիցների գործառույթներն ու դերը և կառավարության ուշադրությունը հրավիրել համապատասխան խնդիրներին` վարչապետ Մատեո Ռենցիին կոչ անելով բարեփոխումներ իրականացնել տեղական ոստիկանությունը:







































