Պատմության մեջ առաջին անգամ աստղագետներին հաջողվել է արձանագրել Պերսևսի աստղաբույլում նոր աստղային համակարգի ձևավորումը: Այս մասին պատմող հոդվածը հրապարակված է Nature պարբերականում:
Տվյալ պահին աստղային համակարգը բաղկացած է մեկ ձևավորված աստղից և երեք գազային ամպերից, որոնք, ըստ աստղագետների հաշվարկների, 40 հազար տարի անց լիարժեք աստղերի կվերածվեն: Հավանական է, որ աստղերը բավական փոքրիկ կլինեն:
Աստղագետները պնդում են, որ նախկինում գիտնականներին չի հաջողվել հետևել գազե ամպից երկնային մարմնի, առավել ևս`ամբողջական համակարգի ձևավորման գործընթացին:








































