«Խաղաքարտե տնակ» սերիալի երրորդ սեզոնը, որի պրեմիերան նշանակված է փետրվարի 27-ին, գրեթե ամբողջությամբ հայտնվել է համացանցում, հայտնում է Variety-ն: 13 տեսարաններից 10-ը հայտնվել են Netflix տեսածառայությունում, որը զբաղվում է սերիալի արտադրությամբ: Ընկերության ներկայացուցիչները կատարվածը Twitter-ում անվանել են «արտահոսք», հայտնում է Lenta.ru-ն:
Variety-ն նշում է, որ սեզոնը համացանցում է հայտնվել տեխնիկական սխալի պատճառով: Որոշ ժամանակ անց բոլոր սերիաները ջնջել են, բայց օգտատերերը, որոնք չեն թարմացրել ծառայության վեբ-էջը, դեռ կարող են դիտել դրանք: Որոշ կայքեր, օրինակ՝ The Verge-ը, հասցրել են ամեն մասից կարճ հատվածներ տեղադրել:
Հունվարի 11-ին Netflix-ը YouTube-ում հրապարակել է «Խաղաքարտե տնակի» պաշտոնական թրեյլերը:
«Խաղաքարտե տնակը» 2013թ. քաղաքական դրամայի ժանրի ամերիկյան հեռուստասերիալ է: Այն Մայքլ Դոբբսի վեպի հիման վրա BBC-ի համանուն սերիալի ռիմեյքն է:







































