Microsoft կորպորացիայից ավելի քան 1 տարի է պահանջվել ամենավտանգավոր խոցելիություններից մեկի վերացման համար, որը հայտնաբերվել է վերջին 15 տարում թողարկված ՕՀ-ի բոլոր տարբերակներում։
Խոցելիությունը թույլ էր տալիս չարագործներին վերահսկել համակարգչները, որոնք աշխատում են Windows-ի բոլոր ակտուալ տարբերակներով։
Jasbug ծածկանվամբ խոցելիության հայտնաբերումից հետո կորպորացիան գործի է անցել։ Վտանգավորության մակարդակը կարելի է կրիտիկական անվանել։ Այն թույլ է տալիս չարագործներին ստանալ համակարգչի ադմինիստրատորի իրավունքը՝ օգտատիրոջ և Active Directory ծառայության միջև թրաֆիքում կողմնակի ծածկագրի ներմուծման միջոցով։ Ars Technica-ի փոխանցմամբ՝ չարագործերն այդ կերպ կարող են լիարժեք վերահսկողություն սահմանել համակարգչի նկատմամբ։








































