Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակից, Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանն այսօր հրավիրվել էր Շիրակի մարզի քննչական բաժին:
ԳԱԼԱ–ի լրագրողը փոխանցում է, որ Մնացականին քննչականում հարցաքննել են, ինչը տեւել է մոտ մեկ ժամ: Նրա փաստաբան Հայկ Հարությունյանը, դուրս գալով քննչականից, հայտարարել է, որ այնուամենայնիվ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրել սառնաղբյուրցի երիտասարդի նկատմամբ:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում







































