Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս

«Ցավալի դեպքերի հետևանքով մեր քաղաքները կորցրին հայ բնակչությանը». Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փետրվարի 11-ին ընդունել է երկրի ազգային փոքրամասնությունների հասարակական, մշակութային գործիչներին, հասարակական կազմակերպությունների անդամներին և գիտնականներին: Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Դավութօղլուն մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:

Թուրքիայի վարչապետը նշել է, թե «19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ցավալի դեպքերի պատճառով Փոքր Ասիայի քաղաքները կորցրել են իրենց հայ, հույն, հրեա բնակիչներին, իսկ բալկանյան քաղաքները՝ մուսուլման բնակչությանը»: Թուրքիայի վարչապետը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ «ցավալի դեպքերի» պատճառով են հայաթափվել, քրիստոնյա բնակիչներից զրկվել Փոքր Ասիայի, Արևմտյան Հայաստանի բնակավայրերը:

Ելույթի ողջ ընթացքում Դավութօղլուն փորձել է ներկայացնել իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիներին ազգային ու կրոնական փոքրամասնությունների կյանքում կատարված դրական փոփոխություններն ու զարգացումները: Նա նշել է, որ այժմ Թուրքիայի 6-7 համալսարաններում հայագիտական կենտրոններ կան, ինչը կարևոր երևույթ է: Որպես դրական տեղաշարժ է նշվել նաև հայկական եկեղեցիների, հատկապես Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը: Բացի այդ, թուրք ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը հովանավորում է հայերենով ֆիլմերի ստեղծումը:

Խոսելով մշակութային կապերից՝ Դավութօղլուն նշել է, որ հայկական առաջին վեպը գրվել է թուրքերենով, ինչը «պետք չէ մոռանալ»: Ըստ ամենայնի, Դավութօղլուն ի նկատի է ունեցել Հովսեփ Վարդանյանի «Ագապի» վեպը, որը գրվել է հայատառ թուրքերենով, սակայն չի հանդիսանում հայ գրականության առաջին վեպը:

Վերջինս նաև հավելել է, թե արտասահմանյան երկրներ այցելությունների ժամանակ ցանկություն է հայտնել այցելել հայկական եկեղեցիներ, հանդիպել հրեա համայնքի հետ, քանի որ «այդ ամենը տեղական մշակույթի շարունակությունն են»:

Հանդիպմանը մասնակցել է ազգային փոքրամասնությունների շուրջ 50 ներկայացուցիչ: Հրավիրվածների թվում են նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը, երաժիշտ Կարո Մաֆյանը, գիտնական Հակոբ Կոտոգյանը, «Ենի Շաֆաք» թերթի հոդվածագիր Մարգար Եսայանը և այլք: Հրավիրվածների թվում էին նաև տարբեր հայկական հիմնադրամների ղեկավարներ, ինչպես նաև տարբեր գիտական, հասարակական, մշակութային գործիչներ՝ հույն, հրեա, ասորի համայնքներից:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Ստամբուլի Դոլմաբահչե պալատի աշխատանքային գրասենյակում Դավութօղլուի նախաձեռնությամբ ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար կազմակերպվել էր տարեվերջյան ճաշկերույթ, ինչը առաջին նման դեպքն էր։

Թեև «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիներին Թուրքիայի ազգային փոքրամասնությունների կյանքում որոշակի դրական տեղաշարժ կա, սակայն քիչ չեն նաև առկա խնդիրները: Օրինակ՝ Անկարան չի շտապում իրական տերերին վերադարձնել ինչպես հայկական, այնպես էլ հունական ու ասորական մի շարք կրոնական կառույցներ և այլ անշարժ գույք։

Թուրքիայի հայ համայնքին մինչ օրս հնարավորություն չի տրվում Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին որպես եկեղեցի օգտագործել. այժմ այն ունի թանգարանի կարգավիճակ, իսկ ծիսական արարողություններ թույլատրվում են տարվա մեջ միայն մեկ անգամ: Նույն կերպ հույն համայնքը չի կարողանում վերաբացել Հելբելիադայի հոգևոր դպրոցը, որը երկար տարիներ չի գործում: Ստամբուլի փոքրաթիվ հույն համայնքն ու հույն պատրիարքարանը փորձեր են ձեռնարկում` վերագործարկելու Անկարայի որոշմամբ փակված կրոնական կրթարանը, սակայն թուրքական կողմը չի շտապում հետքայլ կատարել:

Թուրքիան, որոշ հարցերում ընդառաջ գնալով ազգային և կրոնական փոքրամասնություններին, փորձում է ոչ միայն ապահովել իր համար դրական միջազգային իմիջ, այլ նաև այդ կերպ կատարում է միջազգային պարտավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում