Իտալիայում դատարանը նավաբեկության ենթարկված Costa Concorida նավի կապիտանին 16 տարվա ազատազրկման է դատապարտել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Դատախազները Ֆրանչեսկո Սկետինոյի համար 26 տարի են պահանջել: Նրան համարում են նավաբեկության միակ մեղավոր:
Հիշեցնենք, որ Costa Concorida նավը խորտակվել է 2012-ի հունվարի 13-ին` Միջերկրական ծովում` Իտալիայի Ջիլյո կղզու ափերի մոտ: Աղետի հետևանքով զոհվել է 32 մարդ:







































