Թուրքիայի Ռազմածովային ուժերի ևս երկու հրամանատարներ հրաժարական են տվել:
Ինչպես հաղորդում է «Վաթան» թերթը,
ծովակալ Նուսրեթ Գյունեյի հրաժարականից հետո ավագ հրամանատարական անձնակազմի ներսում ևս երկու հրաժարական է գրանցվել:
Մասնավորապես՝ իրենց հրաժարականներն են ներկայացրել նաև Գյոլջուկի նավաշինության հրամանատար, փոխծովակալ Մեհմեդ Շևքի Շեքերեֆելին և Ռազմածովային ուժերի հրամանատարության գնահատման և վերահսկողության բաժնի ղեկավար, փոխծովակալ Գյունդուզալպ Դեմիրուսը:










































