Անգլիայի առաջնության 24-րդ տուրի հերթական խաղում «Սթոք Սիթի»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ուիգան»-ին՝ առաջնության հետնապահներից մեկին:
Խաղն անցավ շատ լարված ու անզիջում պայքարում: Երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել: Եթե «Սթոք»-ի նպատակն էր ավելի ամրապնդվել մրցաշարային աղյուսակի միջնամասում, ապա «Ուիգան»-ը ամեն ինչ անում է վտանգավոր գոտուց հեռանալու համար:
Կողմերը կարողացան երկուական գնդակ փոխանակել, ու խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով: Թիմերը մեկական միավոր վաստակեցին:
«Սթոք Սիթի» – «Ուիգան»՝ 2:2
Գոլերը՝ Շոուքրոս, 23՛, Կրաուչ, 48՛ – Մակարթուր, 50՛, Դի Սանտո 61՛
Bóng đá: Stoke 2-2 Wigan (All Goals… by tapchibongda






































