Արաբական պետությունների լիգան մտադիր է Վաշինգտոնում նախաձեռնել իսրայելապաղեստինյան խաղաղ գործընթացի քննարկումը:
Լիգայի գլխավոր քարտուղարի՝ Պաղեստինի հարցերով օգնական Մուհամմեդ Սաբիհը հայտարարել է, որ արաբական պատվիրակությունը մտադիր է մոտ ապագայում Վաշինգտոն այցելել: Այցելության նպատակն Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ գործընթացը վերականգնելու փորձն է: Այս մասին հաղորդում է Հորդանանում լույս տեսնող Alghad թերթը:
Սաբիհն ավելացրել է, որ պատվիրակության ծրագրերի մեջ է մտնում նաև ԱՄՆ վարչակազմին մտահղացումներ և նախագծեր ներկայացնելը՝ Իսրայելի վիճելի տարածքներից նահանջելու և Պաղեստինյան պետություն ստեղծելու վերաբերյալ:









































