Խոսքի ազատության ջատագով մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ հաստատել են Հյուսիսային Կորեայի տարածք «Հարցազրույցը» ֆիլմի DVD-ները օդից նետելու մտադրությունը: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
«Հարցազրույցը» ֆիլմի սկավառակները կնետվեն Հյուսիսային Կորեայի տարածք ջրածնով լի օդապարիկների միջոցով: «Հյուսիսային Կորեայի ազատության համար մարտիկներ» կազմակերպությունը մի քանի տարի է՝ օգտվում է այդ մեթոդից տրանզիստորային ռադիոընդունիչ, DVD-ներ և գրքեր երկիր առաքելու համար:
Օպերացիային նվիրված մամլո ասուլիսին մասնակցել են այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Ֆիլմ խաղաղության համար» հիմնադրամը և Human Rights Watch-ը, ակտիվիստներ Հարավային Կորեայից և ուրիշներ:







































