ԱՄՆ-ը Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության տարածքում ռազմաբազա կտեղակայի։ Այս մասին գրում է Hurriyet-ը՝ հղում անելով քրդական վարչակազմի դիվանագիտական աղբյուրներին։
Ռազմաբազան կկիրառվի Սիրիայի և Իրաքի տարածքում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարի համար։
Բազան կտեղակայվի Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլի մերձակայքում։







































