Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում է: Անգլիական ակումբն ուսումնասիրում է 44-ամյա արգենտինացու թեկնածությունը Մանուել Պելեգրինիին փոխարինելու համար, ում գլխավորությամբ «քաղաքայիններ»-ն արդեն դուրս են մնացել ազգային երկու գավաթների խաղարկություններից և Պրեմիեր Լիգայում 7 միավոր զիջում են առաջատար «Չելսի»-ին:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը պարտություն կրելու դեպքում Պելեգրինիի ապագան «Սիթի»-ում մեծ հարցականի տակ կլինի:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Սիմեոնեն բանակցել է ՊՍԺ-ի հետ:






































