Իսպանիայում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի՝ գերմանացու սպանության մեղադրանքով: Վերջինս պլանշետով լուսանկարել է մեղադրյալի 8-ամյա աղջկան: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Ականատեսների խոսքով՝ ռեստորանում բրիտանացին մոտեցել է տուժածի սեղանին, վերցրել պլանշետն ու այնտեղ տեսել իր երեխայի լուսանկարները, ինչից հետո ծեծել է գերմանացուն: Ստացած վերքերից Գերմանիայի քաղաքացին մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Ավելի ուշ դեպքի ականատեսները ճանաչել են հարձակվողին, նա ձերբակալված է:
Ոստիկանությունում հայտնել են, որ սպանվածը եղել է իրավապահ մարմինների հսկողության տակ՝ մանկական պոռնոգրաֆիա պահելու համար:











































