Մի քանի տարի առաջ դավաճանին մատնում էր վերնաշապիկի օձիքի շրթներկի հետքը, նվերների համար վճարված անդորրագրերը, աշխատանքի պատրվակով հաճախակի բացակայելը: Սակայն այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանն է, և վերը թվարկվածներն արդեն ակտուալ չեն: Դավաճանին հայտնաբերելու ամենատարածված միջոցը բջջայինն է: Բրիտանիայում անցկացված նոր ուսումնասիրության համաձայն՝ հենց ամուսնու բջջայինի ստուգումն է նրան դիմակազերծելու ամենատարածված միջոցը:
Երկրորդ առավել տարածված միջոցը սոցիալական ցանցերի և ծանոթությունների կայքերի օգնությամբ խարդախին բռնելն է:
Երրորդ տարածված միջոցը համակարգիչների և պլանշեթների ֆայլերի ստուգումն է:
Չորրորդ միջոցը կարող են «բարի մարդիկ» լինել, ովքեր կպատմեն դավաճանության մասին: Այդ կարգավիճակում կարող են հայտնվել ընդհանուր ընկերները կամ ազգականները:
Եվ վերջապես, դավաճաններից ոմանք էլ իրենք կարող են խոստովանել արարքի մասին:










































