Ամերիկյան Տեխաս նահանգում, մուսուլմաններն ԱՄՆ-ի տարածքում առաջին անգամ պաշտոնական դատարան են բացել, որը հիմնված է շարիաթի օրենքների վրա, հաղորդում է CBN News-ը:
Ինչպես հաղորդվում է, Իրվինգ քաղաքում գտնվող դատարանը կմասնագիտանա քաղաքացիական դատավարության մեջ, մասնավորապես՝ մուսուլմանական համայնքների ներքին վեճերի լուծմամբ:
Վաշինգտոնյան Քաղաքականության և անվտանգության կենտրոնի ղեկավար Ֆրանկ Գաֆինի կարծիքով՝ գլխավոր խնդիրը մնում է ամերիկյան իրավական համակարգի և շարիաթի օրենքների համադրությունը:
«Դրանք չափազանց ռեպրեսիվ են՝ անհանդուրժողական են կանանց, հոմոսեքսուալիստների նկատմամբ, թշնամաբար են տրամադրված հրեաների և քրիստոնյաների հանդեպ, իրականում, սա բռնապետական համակարգի տեսակ է »,- հայտարարել է Գաֆինը:
Jihad Watch կազմակերպության ակտիվիստ Ռոբերտ Սփենսերի խոսքերով՝ շարիաթի օրենքներն իրավաբանական դպրոցներում չեն ուսումնասիրվում: Այս կամ այն արարքի համար տարբեր պատիժներ են կրում նաև սունիտներն ու շիաները:
Իմամ Մոջահեդ Բահչայի խոսքերով՝ Իրվինգի դատարանի վճիռները «կատարմա համար պարտադիր չեն լինի, դրանք միայն կօգնեն խնդիրները լուծել իսլամի տեսանկյունից»:










































