Էստոնիայի Տարտու քաղաքում Հոլոքոստին նվիրված հումորային ցուցահանդես է բացվել, հայտնում է Baltnews.ee-ն:
Ցուցահանդեսում ներկայացված են լեհ նկարիչների աշխատանքները: Այցելուները կարող են տեսնել Արտուր Ժմիևսկու տեսահոլովակը, որում Օսվենցիմի բանտարկյալները գազային խուց գնալուց առաջ բռնուկի են խաղում: Ավելի վաղ այդ հոլովակն արգելել են Գերմանիայում, նշում է պարբերականը:
«Հումորն ու հեգնանքը հարվածը հաղթահարելու միջոցներից են,- ասել է ցուցահանդեսի կուրատոր Յուլյա Պոլույանենկովան:- Հումորը մարդկային հոգուն վերք հասցրած իրադարձությունները հաղթահարելու միջոց է»:
Ցուցահանդեսը հարուցել է Տարտուի հրեական համայնքի ներկայացուցիչների վրդովմունքը: Համայնքի ղեկավար Իլոնա Սմուշկինայի խոսքերով՝ ինքը չի կարողացել մինչև վերջ նայել Ժմիևսկու տեսահոլովակը:
«Խեղճ ծերունուն, որին տանջել են Օսվենցիմում (տեսահոլովակի հերոսին) հիմա տանջում է այդ երիտասարդը, որն «արվեստի գործ» է ստեղծում»,- ասել է Սմուշկինան:
«Անհնար է դիտել. դա զզվելի է»,- ասել է համայնքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռոման Սմուշկինը:









































