Friday, 03 07 2026
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում

Հայկական լոբբինգի առաջ գլուխ չենք խոնարհելու. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մասնակցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի շրջանի հինգերորդ կոնգրեսին: Թուրքական «Ռադիքալ» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետն իր ելույթի ընթացքում անդրադարձել է հիմնականում ներքաղաքական թեմաների, ինչպես և Գյուլենի շարժմանը: Գյուլենականներին նվիրված հատվածում Դավութօղլուն նշել է, թե «Գյուլենի շարժման լոբբինգը հայերի, հույների և հրեաների լոբբինգների պես աշխատում է Թուրքիայի դեմ»:

«Հայկական լոբբինգը գործի է անցել, հրեական լոբբինգն էլ ամեն պահի գործում էր, հունական լոբբինգն էլ է ակտիվ: Այժմ էլ ի հայտ է եկել «զուգահեռ լոբբինգը» (գյուլենականների լոբբինգը): Մենք ոչ հայկական, ոչ հունական, ոչ էլ հրեական լոբբինգների առջև գլուխ չենք խոնարհելու»,- իր ելույթում հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Նշենք, որ ավելի վաղ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրում էին գյուլենականներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հայերին աջակցելու և ԱՄՆ-ում հայկական լոբբինգի հետ համագործակցելու համար:

Մասնավորապես, այս տարվա սկզբին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հանդես է եկել բավական ուշագրավ հայտարարությամբ՝ նշելով, որ «զուգահեռ կառույցը» (գյուլենականները) արտասահմանում ամեն կերպ պայքարում է Թուրքիայի դեմ, անգամ Հայոց ցեղասպանության հարցում շարժվում է Թուրքիայի շահերի դեմ։

««Զուգահեռ կառույցը» (Թուրքական իշխանություններն այսպես են կոչում Գյուլենի շարժումը) անգամ Հայկական հարցում է աշխատում Թուրքիայի դեմ։ Հարյուրամյակի իրադարձություններ, այլ իրադարձություններ. բոլոր այս դեպքերում այն Թուրքիայի դեմ է… Նրանք փորձում են համագործակցել բոլոր այն տարրերի հետ, որոնք Թուրքիայի դեմ են գործում»,- ասել է Չավուշօղլուն։

Նշենք, որ ներկայում ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենն իր գլխավորած և իր անունը կրող հզոր կրոնական/հասարակական շարժումով Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալու հիմնական աջակիցներից է եղել, սակայն վերջին տարիներին Գյուլենի և Էրդողանի միջև ի հայտ եկած տարաձայնությունների պատճառով նախկին դաշնակիցները վերածվել են կատաղի հակառակորդների։

Նրանց հակամարտությունը առավել սուր բնույթ ստացավ 2013-ի դեկտեմբերին սկիզբ առած կոռուպցիոն սկանդալով։ 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում ձերբակալվել է 5 տասնյակից ավելի մարդ, ինչին հետևել են այս գործի քննությամբ զբաղվող պաշտոնյաների զանգվածային հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը թուրքական կառավարության պատասխան քայլն էր հիմնականում գյուլենական կողմնորոշում ունեցող իրավապահների սկսած գործողությունների դեմ։

Գերազանցապես Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ձերբակալվել էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան, պետական «Հալքբանկի» գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը և այլք։ Նրանք մեղադրվում էին Ստամբուլում կաշառքի դիմաց շինարարություն կատարելու, այլ ֆինանսական բնույթի հանցագործությունների մեջ։ Հայտնի էր դարձել, որ իրավապահները գաղտնալսել են նաև Թուրքիայի նախագահի և վարչապետի հեռախոսները։

Ձերբակալվածներից 25-ի նկատմամբ որոշվել էր որպես խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ մի մասն ազատ է արձակվել, այդ թվում՝ Բայրաքթարի որդին։ Բացի այդ, կոռուպցիոն մեղադրանքներից հետո վարչապետ Էրդողանը փոխեց իր կառավարության 4 նախարարի:

Հետագայում բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել, որին զուգընթաց սկսվել են գյուլենական ոստիկանների զանգվածային ձերբակալություններն ու հեռացումները, գյուլենականների դեմ ճնշումները, որոնք շարունակվում են մինչ օրս:

Շատ է խոսվում այն մասին, որ նախկին տարիներին թուրքական իշխանությունները գյուլենականների միջոցով ակտիվ հակահայ լոբբինգ են իրականացրել ԱՄՆ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում