ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Ալենը կուղևորվի Արևելյան Ասիա՝ միջազգային միավորման համար նոր անդամներ որոնելու։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Ալենը հրաժարվել է անվանել երկրները, որոնց հետ բանակցություններ կանցկացվեն։ Կոալիցիան արդեն իր մեջ ներառում է 62 պետություն։ Ավելի վաղ իր մասնակցության դադարեցման մասին էր հայտարարել ԱՄԷ-ն։
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությունները Իրաքում սկսել է 2014 թվականի օգոստոսին, Սիրիայում՝ սեպտեմբերին։









































