ԱՄՆ Նևադա և Կալիֆոռնիա նահանգների միջև սահմանին անտառային ուժեղ հրդեհը ոչնչացրել է 40 տուն: Այս մասին հաղորդում է Assciated Press-ը: Կրակն ընդգրկել է ավելի քան 2500 հա տարածք:
Հրդեհի պատճառով տարհանվել են երկու ոչ մեծ քաղաքների բնակիչները: Կրակի արագ տարածման հիմնական պատճառներից էին չոր եղանակն ու ուժեղ քամին:
Զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ ծխից տուժել է հրշեջներից մեկը:









































