Միանգամից երկու տորնադոներ են առաջացել Իտալիայի ափերի մոտ: Տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես են քամիները երկու ամպ առաջացնում ծովի վրա, որոնք աստիճանաբար մոտենում են:
Ջրամրրիկներն առաջանում են կայծակնային ամպում և երբեք չեն հասնում Երկրի մակերևույթին: Ինչպես բոլոր տորնադոները, դրանք ուղեկցվում են մեծ ամպերով, բայց իրենց հզորությամբ ջրամրրիկներն ավելի թույլ են, քան իրենց երկրային «գործընկերները»:
Այնուամենայնիվ, ջրային տորնադոները մեծ վտանգ են ներկայացնում ինքնաթիռների և նավերի համար, որոնք կարող են հայտնվել նրանց ճանապարհին:









































