Եգիպտոսի Պորտ Սաիդ մարզի բնակիչները քաղաքական խռովությունների ֆոնի վրա հայտարարել են իրենց անկախանալու մասին,- հաղորդում է Anadolu գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ անցած գիշեր տասնայկ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով մարզում արտակարգ դրություն սահմանելու դեմ:
Կիրակի երեկոյան Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին երկրի մի քանի խոշոր քաղաքներում սկսված անկարգությունների կապակցությամբ արտակարգ դրություն է սահմանել երեք մարզերում՝ Պորտ Սաիդ, Սուեցե և Իսմայիլի: Նախագահը երկրի բոլոր քաղաքական ուժերին հորդորել է մասնակցել երկխոսությանը կայունության և անվտանգության հասնելու համար:
Եգիպտոսի քաղաքներում չեն դադարում ցուցարարների բախումները իրավապահ մարմինների հետ, որոնք վերահսկում են երկրի պետական հաստատությունները և ոստիկանական տեղամասերը:









































