Վարվիկի համալսարանի աշխատակիցների անցկացրած նոր ուսումնասիրությանը կանայք և տղամարդիկ են մասնակցել, ովքեր 14 տարեկանից փոքր առնվազն մեկ երեխա ունեն: Գիտնականները պարզել են, որ հիմնականում տնային գործերը կնոջ ուսերին են դրված:
Դա կախված չէ նրանց եկամուտի աստիճանից և նրանից, թե օրական քանի ժամ են նրանք աշխատում: Սակայն տղամարդիկ, ովքեր քիչ են վաստակում, ուրախությամբ օգնում են իրենց երկրորդ կեսերին, գրում է Psych Central-ը:
Բարձր վաստակ ունեցող տղամարդիկ ընդունում են, որ հարկավոր է օգնել իրենց կանանց: Ընդ որում, նրանք չեն ցանկանում իրենք կատարել այդ գործերը և պատրաստ են տնային աշխատող վարձել:
Այսօր շատ ավելի զույգեր են ձգտում հավասարության և պարտականությունների բաժանման: Սակայն շատ կանայք կարծում են, որ տղամարդը չի կարող ինչպես հարկն է կատարել տնային գործերը:








































