Վիկտորիա Բեքհեմ
Վիկտորիա Բեքհեմը զարդարել է Elle UK-ի փետրվարյան համարի շապիկը: Ֆոտոշարքի առաջին լուսանկարները և փոքր հարցազրույցը հրապարակել է sunnyrain բլոգերը, փոխանցում է spletnik.ru-ն:
Վիկտորիան պատմել է. «Ես խենթացել եմ վերահսկելու հողի վրա»:
– Ինձ համար դժվար է մարդկանց վստահել: Ես ուզում եմ կառավարել կյանքի բացարձակապես բոլոր մանրուքները: Դա, իհարկե, երբեմն դժվարություններ է ավելացնում: Բացի դրանից՝ ես իրերի վերաբերյալ իմ տեսակետն ունեմ:
Նա նաև պատմել է, որ երբեմն նախանձում է Spice Girls-ի իր նախկին գործընկերներին և նույնիսկ իր ամուսնուն՝ Դևիդ Բեքհեմին.
– Երբ ես Spice Girls-ի իմ գործընկերների հետ մեր մյուզիքլի պրեմիերայի ժամանակ բեմում էի, վստահ էի, որ մարդիկ եկել էին նրանց նայելու, ոչ թե ինձ: Նույն բանն է կատարվում, երբ ես որևէ տեղ եմ գնում Դևիդի հետ:
Շոշափվել է նաև նրա 4 երեխաների թեման.
– Ես շատ եմ աշխատում: Եվ ուզում եմ, որ իմ երեխաները հասկանան՝ ինչ-որ բանի հասնելու համար պետք է շատ և համառորեն աշխատել:
Արդյոք նա չի՞ հոգնել այդպիսի հագեցած աշխատանքային գրաֆիկից.
– Չեմ ստի. հոգնել եմ: Շատ: Բայց միևնույն ժամանակ, ես երջանիկ եմ և գոհ իմ կյանքից:
Վիկտորյա Բեքհեմ









































