ԱՄՆ-ն Ուկրաինային բարեփոխումներ անցկացնելու համար 1 մլրդ դոլար է հատկացրել և հայտարարում է ապագայում ևս նույնքան գումար հատկացնելու մասին: Այս մասին հաղորդում էRia Novosti-ն` վկայակոչելով Կիև այցի ժամանակ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը:
«Մենք Ուկրաինայի կառավարությանը մեկ միլիարդ դոլար ենք հատկացնում բարեփոխումների զարգացման համար: Մենք հրապարակավ հայտարարում ենք, որ ևս մեկ միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն կհատկացնենք ուկրաինական կառավարությանը»,- ասել է պետդեպի ղեկավարը:








































