Հոլոքոստը վերապրածները քննադատել են աճուրդին, որի ժամանակ ծրագրվում է վաճառել նացիստ առաջնորդներից մեկի՝ Հենրիխ Հիտլերի ակնոցը և հակասեմիտական կարգախոսներով փողոցային ցուցանակները: Այս մասին գրում է The Times-ը: Աճուրդը պետք է տեղի ունենա ամերիկյան Մերիլենդում՝ փետրվարի 10-ին և 11-ին:
Աճուրդի կազմակերպիչներին քննադատել են հրեական խմբեր և Հոլոքոստը վերապրածներ: The Daily Mail-ը նշում է, որ վաճառքի կդրվեն Հոլոքոստի հետ կապված ավելի քան 75 առարկա, այդ թվում՝ հակասեմիտական մանկական գիրք և Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարի հրեա բանտարկյալի մահվան վկայություն:
The Daily Mail-ն ընդգծում է, որ նացիստական նյութերի վաճառքն արգելված է Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Հունգարիայում:
ԱՄՆ-ում այդպիսի վաճառքներն արգելված չեն, և Մերիլենդում Alexander Historical Auctions աճուրդը կլինի առաջինը 2015թ. 4 աճուրդներից: Աճուրդի կազմակերպիչները հայտարարում են, որ հետևում են, որպեսզի Հոլոքոստի սարսափները չմոռացվեն:








































