Բջջային խաղ ստեղծող Glu ընկերությունը, որի աջակցությամբ թողարկվել է Քիմ Քարդաշյանի բջջային հաջող հավելվածը, հայտարարել է Քեթի Փերիի հետ համագործակցության մասին։ Երգչուհու մասնակցությամբ խաղը հասանելի կլինի այս տարվա վերջին՝ հայտնում է Mashable պորտալը։
Ընկերությունը հայտարարել է Փերիի հետ 5-ամյա պայմանագրի կնքման մասին։ Խաղը դեռևս անվանում չունի։ Այն հասանելի կլինի iOS և Android օպերացիոն հարթակներով սարքերի համար։









































