Nokia-ն 3.99 եվրո ամսական վճարով գործարկել է Nokia Music+ երաժշտական ծառայությունը: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում: Lumia սմարթֆոնների համար նախատեսված ծառայությունը աշխատանքը կսկսի առաջիկա շաբաթներին:
Nokia Music+ ծառայությունը կդառնա արդեն իսկ գործող Mix Radio անվճար ծառայության շարունակությունը: Երաժշտությունը հնարավոր է լսել հոսքային ռեժիմով: Հեռարձակումը կազմակերպվում է ըստ կատարողի և ժանրի ընտրության թրեքների միքսերի տեսքով:
Նոր ծառայությունը կվերացնի մի շարք սահմանափակումներ, որոնք առկա են Mix Radio-ում: Դրանցից է, մասնավորապես, անցանկալի միքսերից խուսափելու քանակային սահմանափակումը:
Կթողարկվի նաև Nokia Music+ հավելվածը՝ համակարգիչների համար: Nokia-ն իր սմարթֆոնների գնորդներին երաժշտական ծառայություններ է մատուցում ավելի քան 5 տարի:









































